Ռուսաստանը վերստին մտահոգություն է հայտնել Եվրոպայում հակա-հրթիռային համակարգ տեղակայելու ամերիկյան ծրագրի առնչությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը թերահավատություն է հայտնել Վաշինգտոնի այն բացատրության մասին, թե ամերիկյան հակա-հրթիռային համակարգը Եվրոպայում անհրաժեշտ է ամերիկյան զորքերին եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին  իրանյան հարձակումների հավանականությունից պաշտպանելու համար։

Վաշինգտոնը հայտարարել է, թե հակա-հրթիռային համակարգը պաշտպանական բնույթի է եւ չի սպառնում Ռուսաստանին։ Սակայն Մոսկվան պնդում է, թե այդ համակարգը ուղղված է Ռուսաստանի դեմ եւ կխախտի ուժի հավասարակշռությունը Եվրոպայում։

Ռուսաստանը դրվատել է  նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ հրաժարվելու ամերիկյան նախորդ վարչակազմի հակա-հակա-հրթիռային ծրագրից, որի համաձայն ռազմապաշտպանական համակարգ էր տեղակայվելու Լեհաստանում եւ Չեխիայի Հանրապետությունում։  Սակայն, Մոսկվան քննադատել է Օբամայի նոր ծրագիրը, ըստ որի հակա-հրթիռային համակարգը տեղակայվելու է Ռումինիայում։