Իրաքում ընթացող խորհրդարանային նախնական ընտրություների ժամանակ, Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական  հարձակումների  արդյունքում  մահացել է 15 մարդ։ Հինգշաբթի օրը  Բաղդադի ընտրականան տեղասասերից մեկում իրագործված առաջին հարձակման արդյունքում մահացել է 7 մարդ։ Այս ընտրատկան տեղամասը պետք է բացվեր կիրակի օրը։ Ինքնասպան ահաբեկիչները այնուհետեւ պայթեցրել էին իրենք իրենց  Բաղդադի երկու այլ ընտրական տեղամասերի առջեւ։ Պայթունների արդյունքում զոհվել էր 8 մարդ։ Մոտ 1 մլն մարդ իրավունք ուներ մասնակցելու նախնական ընտրություններին հինգշաբթի օրը, դրանց թվում էին՝ զինվորներ, ոստիկանության անդամներ, բուժաշխատողներ։ Սակայն, նրանցից շատերը հայտնել են, որ չեն գտել իրենց անունները  ընտրացուցակներում։