Կալիֆորնիայի 36 ամյա բնակիչ Ջոն Փաթրիք Բեդելլը, կրակ է արձակել երկու ոստիկանների վրա։Բեդելլը  մահացել է ոստիկանների կողմից պատասխան կրակոցի արդյունքում։ Նա մահացել էր հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Ոստիկանները ստացել են ոչ լուրջ վնասվածքներ։    Պաշտոնյաների համաձայն Բեդելլը իր վրա կրել է 2  հրացաններ։ Նրա մեքենայում նույնպես զենք է հայտնաբերվել։ Ոստիկանությունը հայտնում է, որ վերջինս մենակ է գործել, նրա այս քայլի պատճառները հայտնի չեն։ Չկան  նաեւ նրան ահաբեկչության մեջ կասկածելու փաստարկներ։ Associated Press-ը սակայն հայտնում է, որ վերջինս կասկածվել է  սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման հետ կապեր ունենալու մեջ,  նա ունեցել է նաեւ խնդիրներ ոստիկանության հետ։ Պաշտոնատար անձինք հայտնում են, որ ըստ հետեւող տեսախցիկների վերջինս իրեն հանգիստ է պահել։ Նա ուղիղ քայլել է դեպի ոստիկանները եւ կրակել նրանց վրա։