Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խորհրդակցել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ եւ քննադատել երկրում կայունություն հաստատելու ԱՄՆ-ի առաքելությունը։

Քաբուլում Ահմադինեջադի մեկ օրյա այցելությունը համընկել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի այնտեղ կատարած այցելության հետ։  Ահմադինեջադը կրկնել է ամերիկյան զորքերը Աֆղանստանից հեռացնելու  իր կոչը։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Գեյթսը Իրանին քննադատել էր Աֆղանստանում ՛՛երկերեսանի  խաղերի՝՝ համար, դիտել տալով, թե Իրանը մի կողմից խոստանում է օգնել Աֆղանստանի կառավարությանը, մյուս կողմից՝  դատապարտում  կառավարությանը օգնելու եւ երկրում կայունութուն հաստատելու  ԱՄՆ-ի ղեկավարած ջանքերը։

Պաշտպանության նախարար Գեյթսն ասել է,  թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Աֆղանստանը բարիդրացիական հարաբերություններ ունենա հարեւան երկրների հետ։  ՛՛Սակայն այդ երկրները պետք է անկեղծ լինեն Աֆղանստանի կառավարության հետ՝՝, ասել է նա։

Պրն. Ահմադինեջադը   ՛՛երկերեսանիության՝՝ մեջ մեղադրել է  Վաշինգտոնին, որը ըստ նրա,  ահաբեկչության վտանգ է ստեղծում Աֆղանստանում եւ ապա հայտարարում դրա դեմ  պայքարելու  անհրաժեշտության մասին։