
Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում անհայտ հանգամանքներում երկու լրագրող է սպանվել: Ռուսաստանի կազմում Դաղստանի Հանրապետության ամենահանրաճանաչ իսլամական հեռուստակայանի հաղորդավար Աբդուլլա Ալիշայևը սպանվել է իր մեքենայում գլխի և ուսի շրջանում հրազենային վնասվածքներից: Ոստիկանության տվյալների համաձայն` նրա վրա հարձակվել են երկու անհայտ անձինք:
Աբդուլլահ Ալիշայևի մահվանից երեք օր առաջ սպավել էր Ռուսաստանի իշխանությունները քննադատող լրագրող Մահգոմեդ Եվլոյևը Ռուսաստանի կովկասյան տարածաշրջանում Ինգուշետիայի Հանրապետությունում: Պաշտոնական Մոսկվայի աջակցությունը վայելող իշխանությունների խիստ քննադատ Եվլոյևին էր պատկանում ինտերնետային մի կայք, որտեղ նա հաճախ քննադատության էր ենթարկում Ինգուշետիայի տեղական իշխանություններին: Ռուսական ուժերը փորձում են ճնշել մեծամասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Դաղստանի և Ինգուշետիայի իսլամիստական ապստամբներին:
Դաղստանում իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվել նաև այլ
լրագրողներ: Վերջերս խուզարկման են
ենթարկվել Դաղստանի անկախ շաբաթաթերթ Չերնովիկի գլխավոր խմագրի և երկու
լրագրողների տները: Խուզարկումն իրականացվել է խմբագրի նկատմամբ անցկացվող քրեական
հետախուզության շրջանակներում: Անջատողական խմբի ղեկավարների խոսքը մեջբերելու
համար խմբագիրը մեղադրվում է ատելություն քարոզելու և մարդկային
արժանապատվությունը ոտնահարելու մեջ:
Ռուսաստանի լրատվամիջոցներին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Գլաստնոստ պաշտպանության հիմնադրամի հաշվարկների համաձայն` 1991թ. ի վեր Ռուսաստանում երկու հարյուր քսան լրագրող է սպանվել: Հիմնադրամի պնդմամբ, այդ սպանություններից միայն վեցն են “պատշաճ կերպով հետաքննվել”:



